Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կյանքից հեռացել է Հրաչյա Սարուխանը

Կյանքից հեռացել է Հրաչյա Սարուխանը
08.04.2016 | 22:01

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ.ապրիլի 8-ին, 69 տարեկնում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը։

Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի նա¬խա¬րա¬րու¬թյունում ստեղծվել է հանձնաժողով:
Հրաչյա Սարուխանի հոգեհանգստի արարաողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում (հասցե` Մարգարյան նրբանցք, 13 տուն), վերջին հրաժեշտը` ապրիլի 10-ին, ժամը 11:00–13:00-ն, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, հուղարկավորությունը` Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ